Jump to content

Սիգիզմունդ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգիզմունդ I
Ծնվել է՝փետրվարի 14, 1368[1][2]
ԾննդավայրՊրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2]
Մահացել է՝դեկտեմբերի 9, 1437[3] (69 տարեկան)
Վախճանի վայրԶնոյմո[3]
Օրադյա
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն և  Հունգարիա
ՏոհմHouse of Luxembourg?
միապետ
ՀայրԿառլոս IV կայսր
ՄայրElizabeth of Pomerania?
ԵրեխաներElizabeth of Luxembourg?, N. of Luxemburg, Prince of Hungary?[4] և Յանոշ Հունյադի
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ

Սիգի և Մուեդ I (լատին․՝ Sigismundus, գերմ.՝ Siegmund, փետրվարի 14, 1368[1][2], Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 9, 1437[3], Զնոյմո[3]), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387-1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419-1421 թվականներին և 1436-1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396)։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414-1418) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wencker J. Collecta archivi et cancellariӕ juraStrasbourg: Johann Reinhold I. Dulssecker, 1715. — P. 126.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Knott R. Ein Beitrag zur Geschichte der Beziehungen der Luxemburger in Böhmen zu den Gonzaga in Mantua // Mittheilungen des Vereins für Geschichte der Deutschen in Böhmen — 1901. — Vol. 39, Iss. 3. — P. 273—274.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. http://mek.oszk.hu/05700/05724/html/#575
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգիզմունդ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։